«ՔՊ-ի հետ Առուշ Առուշանյանի համագործակցության գլխավոր մեղավորն ընդդիմադիր ուժերն են». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Շարունակելով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թեման՝ ասեմ, որ ՔՊ-ի հետ նրա համագործակցության գլխավոր մեղավորը, իմ կարծիքով, ընդդիմադիր հիմնական ուժերն են։
Ինչո՞ւ՝ կհարցնեք։ Ասեմ երկու պատճառ.
1. 2021-ից հետո Առուշը ստիպված էր հիմնականում միայնակ պայքարել Նիկոլ Փաշինյանի իշխանության ճնշումների դեմ։ Առուշը բազմիցս դժգոհել է ընդդիմությունից անհրաժեշտ աջակցության բացակայության համար, և դա ժամանակի ընթացքում իր ազդեցությունն ունեցավ քաղաքական կողմնորոշման փոփոխությունների վրա։
2. Ես երբեք չեմ հասկացել, երբ ընդդիմադիր գործիչները «մեր օրերի Նժդեհ» էին անվանում Առուշին։ Կարելի էր գնահատել, հարգել, սիրել, բայց այնքան, որքան վաստակ ունի մարդը, իսկ երբ մարդուն գերագնահատում ես, հավասարեցնում ազգային հերոսի, հետո ինքնաբերաբար սպասում ես նրանից այն հերոսական վարքագիծը, ինչ վերագրել ես նրան։ Առուշը չէր կարող ոչ Նժդեհ դառնալ, ոչ էլ Մխիթար Սպարապետ։ Առուշը սյունեցի համարձակ տղա էր, որին պետք էր այդպես ընդունել ու այդքանը սպասել։

«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
3323:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
6821:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
13920:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9919:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10418:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9218:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
15618:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9618:18