«Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրն այսուհետ նաև ձեր խղճին է լինելու»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա ծնողները հավաքվել են, ասել են հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք, կբողոքենք ու կպայքարենք այդ որոշման դեմ։
Էն մանկապղծության համար դատված «բարերար» Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ աշխատած երեխաների ծնողների մեծ մասը էլի խնդիր չէր տեսնում, որ երեխեքը մոտն աշխատում էին։
Ծնողների նման պահելաձևը տգիտության, քծնանքի ու վախի, կարճ ասած հիվանդ հասարակության ախտանիշ են։
Եվ այս դեպքում իր խոսքը պետք է ասեր պետությունը, որը նաև պատժիչ ֆունկցիա պետք է կատարեր։
Բայց չի անում։
Իսկ այսպիսի փաստացի թմրամոլի հովանավորությամբ կանաչ լույս է տալիս թմրանյութերի օգտագործմանն ու տարածմանը դպրոցներում։
Քանի որ երեխան տեսնում է, որ ուռելը նորաձև է։
Սա է սարսափելին։
Թմրանյութերի տարածումը երեխաների շրջանում հավասարազոր է մանկապղծության՝ բերելով երեխաների դեգրադացման և վաղաժամ մահվանը։
Սա պետք է բոլորը հասկանան, ով այս կամ այն կերպ նպաստում է պիպետոչնիցա Իրինայի պաշտոնավարման շարունակությանը։
Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրը այսուհետ նաև ձեր խղճին ա լինելու»։

«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
1417:48
«Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրն այսուհետ նաև ձեր խղճին է լինելու»․ Տիգրան Քոչարյան
3817:24
«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
7816:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
7515:54
«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
8714:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
8214:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
21014:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
9514:00