Երեքուկես տարվա շուրջերկրյա ճամփորդության դուրս եկած «Վիլլա Վի Օդիսեյը» դադարեցրել է ճանապարհորդությունը վառելիքի գների պատճառով

«Վիլլա Վի Օդիսեյ» ամերիկյան զբոսանավը դադարեցրել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը վառելիքի բարձր գների պատճառով։ «The Independent»-ի տվյալներով՝ ուղևորները ափ են իջեցվել Կամբոջայում։
«Վիլլա Վի Օդիսեյը» 2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքից մեկնել է «անդադար» շուրջերկրյա ճանապարհորդության։ Ուղևորները պետք է երեքուկես տարվա ընթացքում այցելեին 147 երկրների ավելի քան 425 ուղղություններ։ Տոմսի նվազագույն գինը կազմել է մոտավորապես 119,000 դոլար՝ բացառությամբ ամսական կացության վճարի։
Նավը զբոսանավային ճանապարհորդության մեջ է եղել առնվազն 755 օր։ Նավը կարող է տեղավորել մինչև 650 ուղևոր. Կամբոջա ժամանելու պահին նավի վրա գտնվողների թիվը հայտնի չէ։ Նավի սպասարկող ընկերությունը հայտարարել է զբոսանավային ճանապարհորդության դադարեցման մասին վառելիքի ճգնաժամային իրավիճակի պատճառով։ Դրա ամսական ծախսերը՝ մեկ նավախցի հաշվարկով, Ասիայի որոշ երկրներում, որտեղ վերջերս գտնվում էր լայները, 1,8 հազար դոլարից աճել են մինչև 8 հազարի։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ չեն կարող ծախսերի այս աճը փոխանցել ուղևորներին։ Նրանք նաև հավելել են, որ Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր փորձել են կրճատել վառելիքի սպառումը, սակայն այդ միջոցառումները բավարար չեն եղել։ Ընկերությունը «վերակազմակերպում և վերակապիտալացում» կիրականացնի առաջիկա երկու ամիսների ընթացքում, սակայն նշում է, որ արդյունքները «չեն երաշխավորվում»։ Որոշ ուղևորներ արդեն մեկնել են Կամբոջայից, մինչդեռ մյուսները մնում են երկրում՝ հույս ունենալով, որ նավը կվերսկսի նավարկությունը։

Երեքուկես տարվա շուրջերկրյա ճամփորդության դուրս եկած «Վիլլա Վի Օդիսեյը» դադարեցրել է ճանապարհորդությունը վառելիքի գների պատճառով
10018:54
Զելենսկին նշել է եռակողմ բանակցությունների հավանական ամսաթիվը
11117:55
«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ազատության խոսք»․ Արա Պողոսյան
5617:24
«Արթուր Դանիելյանին ազատությունից շարունակական զրկելը կրում է կամայական բնույթ»․ Գարեգին Պետրոսյան
6716:06
Հնդկաստանում հզոր ցիկլոնի պատճառով ավելի քան 180 000 մարդ է տարհանվել (տեսանյութ)
18414:13
«Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում». Անի Ավետիսյան
8913:06
Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք
8713:00
«6 ամսից կլրանա վրաերթի գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը»․ Մարիամ Կանայան
10209:18