«Սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ»․ Մհեր Գրիգորյան

«Հաստատաված կանոնակարգի և մեր օրենսդրության տրամաբանությամբ՝ սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ և լինելու է իմպերատիվ և պարտադիր բոլորի համար՝ երկու երկրների համար»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին։
«Այն գործընթացները, որոնք իրականացվել են մինչ այդ, իհարկե, համատեղ աշխատանքներ են, իհարկե, պայմանավորվածություններ են, իհարկե, դելիմիտացիոն աշխատանքներ են, բայց դրանց ամփոփումը պիտի լինի երկկողմ պայմանագրում։ Ինչ վերաբերում է կանոնակարգից առաջ և կանոնակարգից հետո իրականացված գործողություններին, ես ձեզ կարող եմ ասել հետևյալը. այն, ինչ իրականացվել է 12,7 կիլոմետրի հետ կապված, եղել է Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզով առկա սահմանի վերականգնում՝ տոպոգրաֆիկ վերականգնում։ Տոպոգրաֆիկ աշխատանք, որով վերականգնվել է սահմանագիծը մի քարտեզի հիման վրա, որը Խորհրդային Միության ժամանակ եղել է պարտադիր երկու երկրների համար։ Եվ այդ քարտեզը կազմվել և հաստատվել է Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված կարգով և դարձել է իմպերատիվ երկու հանրապետությունների համար։ Հիմա, բնականաբար, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, որոնց հետ կապված՝ մենք հանգել ենք այն եզրահանգման, որ պարտադիր պիտի ստեղծվեն հանձնաժողովներ, և այդ հանձնաժողովների աշխատանքները պիտի ավելի ինստիտուցիոնալ լինեն, և աշխատանքները շարունակվեն կանոնակարգի հիման վրա՝ հանձնաժողովների համատեղ աշխատանքների միջոցով»,- նշել է Գրիգորյանը։
«Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ էդ տարածքներն ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին»,- հետաքրքրվեց Ղազարյանը, սակայն Գրիգորյանն այդ հարցին չպատասխանեց։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Այդ հարցը տալիս եք, որ ինձ քաղաքականապես խեղճացնե՞ք»․ Արարատ Միրզոյանը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցի մասին (տեսանյութ)
420:36
«Չեն հասկանում, թող գնան գլուխներն էնքան տան պատին, որ հասկանան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4220:12
Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
4320:06
«Սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
4319:54
«Ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին ԱԺ վավերացմանը․ ինչքանո՞վ է ձեր գործունեությունն օրինական»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4619:48
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5619:18
«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով․ երկաթուղին, ինչպես և տրուբեն, պիտի մի տեղից գա, մի տեղ գնա»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին (տեսանյութ)
6019:00
«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6918:30