«Ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին ԱԺ վավերացմանը․ ինչքանո՞վ է ձեր գործունեությունն օրինական»․ Էդգար Ղազարյան

«Դուք 2022 թվականի մայիսից գլխավորում եք Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերի հանձնաժողովը, բայց Ձեր՝ Կառավարության մեկնաբանությամբ ՝ առաջին սահմանազատումն իրականացվել է 2024 թվականին»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Հիշեցնելով, որ 2021 թվականին՝ մինչև վերոնշյալ հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանից տարածքներ են հանձնվել ադրբեջանական վերահսկողության, այդ թվում՝ միջպետական նշանակություն ունեցող Գորիս-Կապան, Կապան -Ճակատեն ճանապարհից առանձին հատվածներ՝ ղազարյանը նշեց․ «Եթե այդ սահմանային հանձնաժողովը չէր ստեղծվել և այդ սահմանային հանձնաժողովը պետք է այդ հարցերը լուծեր, ի՞նչ իրավական հիմքով են հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվել ադրբեջանական վերահսկողության։ Առավել ևս, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված էր, որ զորքերը կանգնում են իրենց գտնվելու վայրում, իսկ տարածքներ հանձնելու վերաբերյալ, եթե նշված էր, ասենք, Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները, ապա Կուբաթլուի, Զանգելանի հատվածում առհասարակ որևէ հիշատակում չկար։
Հաջորդ, եթե այն սահմանային հանձնաժողովները, որոնք ստեղծվել են Հայաստանում, Ադրբեջանում, դրանց կանոնակարգը դուք ստորագրել եք 2024 թվականի օգոստոսին, վավերացվել է Ազգային ժողովի կողմից 24 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ, մայիսին Տավուշում իրականացված գործընթացը ի՞նչ իրավական հիմքով է իրականացվել։ Եթե դա սահմանազատում է, ապա պետական սահմանի մասին օրենքի համաձայն ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին Ազգային ժողովի վավերացմանը։ Ինչքանո՞վ է ձեր գործունեությունն այդ իմաստով օրինական»,- հետաքրքրվեց Ղազարյանը

«Այդ հարցը տալիս եք, որ ինձ քաղաքականապես խեղճացնե՞ք»․ Արարատ Միրզոյանը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցի մասին (տեսանյութ)
420:36
«Չեն հասկանում, թող գնան գլուխներն էնքան տան պատին, որ հասկանան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4220:12
Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
4320:06
«Սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
4319:54
«Ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին ԱԺ վավերացմանը․ ինչքանո՞վ է ձեր գործունեությունն օրինական»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4619:48
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5619:18
«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով․ երկաթուղին, ինչպես և տրուբեն, պիտի մի տեղից գա, մի տեղ գնա»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին (տեսանյութ)
6019:00
«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6918:30