«Հայաստանը լինելու է ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան». Նիկոլ Փաշինյանը` Euronews-ին

2026 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը ձգտում է ամրապնդել ինքնիշխանությունը՝ արտաքին կապերի դիվերսիֆիկացման և առանձին գործընկերներից կախվածության նվազեցման միջոցով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրոմիության հետ մերձեցումը չպետք է հանգեցնի հարևան պետություններից Հայաստանի մեկուսացմանը։ Այսպիսով նա պատասխանել է
Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծին և Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերոց հարցին:
«Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և քաղաքականության։ Մեր նպատակը ռիսկերը կառավարելն է։ Մեզ համար կարևոր է բացառապես մեկ գործընկերոջից կախված չլինելը և հնարավորություն ունենալ ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ ելնելով Հայաստանի ազգային շահերից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը նաև շահագրգռված է հարևանների հետ կայուն հարաբերություններով և այնպիսի կապերի զարգացմամբ, որոնք թույլ կտան ընդլայնել ինքնուրույն արտաքին և տնտեսական քաղաքականություն վարելու իր հնարավորությունները։
Մեկնաբանելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ «նոր Ուկրաինա»՝ Փաշինյանը նման արտահայտությունները ոչ կառուցողական է անվանել։
«Հայաստանը լինելու է ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան։ Մենք ուզում ենք դառնալ ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ինտեգրված։ Միաժամանակ մեր եվրոպական քաղաքականությունը չի նշանակում, որ մենք պետք է կտրվենք մեր իսկ տարածաշրջանից։ Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ՝ միաժամանակ պահպանելով կապերը հարևանների հետ»,- հայտարարել է նա։

Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
6419:13
«Հայաստանը լինելու է ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան». Նիկոլ Փաշինյանը՝ Euronews-ին (տեսանյութ)
4518:54
Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել
15016:13
«Արթուրը տեսլականների մարդ է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
8915:36
«Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն, հանգեցնում է հասարակական գիտակցության փտախտի»․ Արման Աբովյան
9015:12
«Հուսով ենք՝ գոնե Ստեֆան Ցվայգի անունն ու գրքի վերնագիրը կսովորի ճիշտ կարդալ»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
9814:48
«Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10213:30
«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան
11013:06