«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք». Աննա Գրիգորյան

Բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՔԿ նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց. «Քաղաքացի Ա.Մ-ն Ֆեյսբուքում գրել է. «Նիկո՛լ, քեզ ու ուսապարկերիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»: Ինքը հետո մեկնաբանել է, որ, քանի որ Փաշինյանը նման հայտարարություններ է հնչեցրել և ասվել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվելու, որովհետև հանցակազմ չկա, մտածել է՝ դե ես էլ գրեմ... բայց իր բախտը չի բերել. ՔԿ-ն էս դեպքում հանցակազմ գտել է: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ քաղաքացի Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ քաղաքացի Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք»: Արթուր Պողոսյանն արձագանքեց. «Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները ու ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունը այդ իրավիճակում այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»:

«Հայկ Սարգսյանը և Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են»․ հարց՝ Արթուր Պողոսյանին (տեսանյութ)
417:06
«Դուք չամաչեցի՞ք դրա համար», «մյուս անգամ նման արտահայտություն չանեք»․ վեճ՝ լրագրողների և Արթուր Պողոսյանի միջև (տեսանյութ)
1517:00
«Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ»». Արա Պողոսյան
4716:48
«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4216:30
«Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն տարածվի». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6016:00
«ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս». Լավրով
12115:25
«Հույս ունեմ՝ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի ասի՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8415:00
«Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի»․ Լուկաշենկո
12514:37