«Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջների հետ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական պահանջներով առաջնորդվող փաշինյանական իշխանությունը, ով ՀՀ փրկությունը տեսնում էր Ադրբեջանի հետ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելով, հիմա էլ ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի, նաև ավելացնում, որ դա լեգիտիմ հարցադրումն է, որի հետևից գնալու են:
Իշխող ուժի անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում: Այն, ինչ զիջվել է Ադրբեջանին, դեռ ոչ մի երաշխիք չի ապահովել, որ Ադրբեջանը հետ կկանգնի խնդիրները պատերազմի ճանապարհով լուծելու կամ նոր զիջումներ պարտադրելու օրակարգից:
Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունն ուղիղ կապված է Բաքվի՝ վերջին շրջանում ակնհայտ կոշտացող դիրքորոշումներից և առաջ բերվող նոր պահանջներից»:

««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
1919:30
«Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջների հետ»․ Տիգրան Աբրահամյան
4119:06
«ՀՀ-ում փոխելու մի բան կա միայն՝ խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությունը»․ Մանե Թանդիլյան
4718:48
«Տեսեք էս ո՜ւր ենք ընկել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8218:24
«Մանդատը չի կարող ծառայել՝ որպես օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն»․ ՀԿ-ներ
5918:12
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր
7018:00
«Սա դասական կեղծավորություն է»․ Ռուբեն Մելիքյան
7517:42
«2027-ը կլինի հանրաքվեների տարի»․ Վահան Բաբայան
7717:24