ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Ինչպես հայտնել է Սփոքանի շրջանի շերիֆ Ջոն Նոուելսը, իրավապահները տեղեկություն են ստացել, որ տեղի բնակիչներից մեկի վրա կրակել է նրա եղբայրը։ Ժամանելով դեպքի վայր՝ շերիֆի օգնականներն ու հատուկ ստորաբաժանման աշխատակիցները փորձել են կոտրել այն տան դուռը, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը։ Սակայն այդ պահին նրանց ուղղությամբ նույնպես կրակ է բացվել, և նրանք ստիպված են եղել պատասխանել։
Փոխհրաձգության հետևանքով մի քանի իրավապահներ վիրավորվել են, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Ի վերջո, մասնագետներին հաջողվել է մուտք գործել շենք, որտեղ հայտնաբերել են զոհերից մեկի մարմինը։ Եվս մեկ մարդու անշնչացած մարմին հայտնաբերվել է տան բակում։ Նոուելսը հավելել է, որ կասկածյալը նույնպես զոհվել է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
9914:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
14911:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
21911:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
11807:12
Կցորդիչով բեռնատարն Ապարանից Երևան գնալիս բախվել է էլեկտրասյանը, ապա մեքենաներին, վագոն տնակին (տեսանյութ)
17900:42
Բեռնատարի վարորդը չի կարողացել արգելակել, ինչն էլ հանգեցրել է ողբերգական ավտովթարի
16000:30
Տեսանյութ՝ ողբերգական վթարի վայրից (տեսանյութ)
171Երեկ, 23:24
Թրամփը հայտարարել է, որ գիշերվը հարվածել են Իրանի նորակառույց ՀՕՊ կայանքին
295Երեկ, 23:13