«Առաջարկով հանդես գալու հերթն ընդդիմությանն է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով.
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող վեց տասնյակից ավելի հասցեներում։
Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։
Կոլաբորանտ իշխանությունը, որը ծնկաչոք կատարում է Ալիևի պահանջները, սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող։
Փաշինյանի քաղաքական զինանոցում, ըստ էության, մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները։ Դրանց միջոցով նա փորձում է պահպանել իշխանությունը, չեզոքացնել քաղաքական դիմադրությունն ու բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին պարտավորությունների կատարման համար։
Սակայն համոզված եմ՝ այսօր առաջարկով հանդես գալու հերթն ընդդիմությանն է։ Ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է Հայաստանի հասարակությունը։
Խոսքը երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության ապահովման, արժանապատիվ ու երաշխավորված խաղաղության հաստատման քաղաքական հստակ այլընտրանքի մասին է։
Իսկ այդ ճանապարհի առաջին և անհրաժեշտ քայլը Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացումն է։
Մեր թիմի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Սամվել և Նարեկ Կարապետյաններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»։

«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
1817:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
3017:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
3617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
4916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
5816:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
5616:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
15016:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
6416:12