Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild

«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
153
Այսօր, 09:43

Գերմանական «Ազատ ընտրողներ» (FW) կուսակցության առաջնորդ և Բավարիայի էկոնոմիկայի նախարար 55-ամյա Հուբերտ Այվանգերը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտnում է Bild-ը՝ հղում կատարելով Բավարիայի կառավարության և Բեռլինի ոստիկանության իր աղբյուրներին։

Նախօրեին Բեռլինում բացվել է «Ազատ ընտրողներ» կուսակցության մայրաքաղաքային գրասենյակը։ Ինքը՝ Այվանգերը, միջոցառմանը չի մասնակցել․ ինքնազգացողության վատացման պատճառով, նա մնացել է հյուրանոցում, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել է նրա մարմինը։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները և երրորդ անձանց հնարավոր առնչությունը։

Tagesspiegel թերթի հաղորդմամբ՝ մահվան հավանական պատճառը եղել են առողջական խնդիրները։