Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան

«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
67
Այսօր, 09:54

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրում ներքին կամ արտաքին օրակարգի հետ կապված տասնյակներով կուտակված հարցեր կան, որոնց մասին կարելի է ժամերով քննարկել ու մեկ ընդհանուր դիրքորոշման չգալ:
Սակայն կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է:
Դրանցից մեկն ադրբեջանական պահանջատիրության մերժումն է, որը մեկ արտահայտվում է հայ պատանդներ պահելով, մեկ՝ զիջումներ պարտադրելով, մեկ՝ ՀՀ-ին նոր սահմանադրություն պարտադրելով:
Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը»: