«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Արսեն Գևորգյանին կալանավորեցին ընտրություններից չորս օր առաջ։ Նա մահացավ պետության վերահսկողության տակ գտնվող հաստատությունում, այնտեղ, որտեղ պետությունը պատասխանատու է յուրաքանչյուր մարդու կյանքի, առողջության և արժանապատվության համար։
Միջազգային հանրությունը, Եվրոպայի խորհրդի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն։ ՄԻԵԴ-ը բազմիցս ընդգծել է, որ ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության վերահսկողության ներքո և խոցելի վիճակում։
Հարցերը շատ են։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Ի՞նչ վիճակում էր նա։ Ստացե՞լ է արդյոք ժամանակին պատշաճ բուժօգնություն։ Պետությունը պարտավոր է պատասխանել։
Բայց ամենակարևոր հարցը մեկն է՝ ինչու էր նա կալանքի տակ։ Պատասխանը հստակ է եւ աներկբա՝ քաղաքական հետապնդման պատճառով։ Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը։ 2018 թ. ներկայացվել է կալանքի 870 միջնորդություն, 2025 թ.՝ 2559, որից 1566-ը՝ ամբողջությամբ բավարարվել է։ Այդ թվերի հետևում մարդիկ են, խեղված ճակատագրեր։
Մարդու պատիվը և արժանապատվությունը չեն կարող ոտնահարվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. դա ամրագրված է Սահմանադրության 23-րդ հոդվածում (Մարդու արժանապատվության անձեռնմխելիություն) և 31-րդ հոդվածում (Պատվի և բարի համբավի անձեռնմխելիություն)։ Անմեղության կանխավարկածը չի վերանում բանտի դռան հետևում։
Միջազգային հանրությունը, Եվրոպայի խորհրդի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն։ ՄԻԵԴ-ը բազմիցս ընդգծել է, որ ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության վերահսկողության ներքո և խոցելի վիճակում։
Հիշում եմ՝ Ստեփանավանում շրջում էինք, և Արսենը պատմում էր, թե ինչքան է սիրում իր քաղաքը։ Քչախոս էր, բարի, պարկեշտ և ուժեղ։ Տեսնում էի, թե ինչպես էին նրան սիրում համաքաղաքացիները, և հպարտանում էի։
Հանգչիր խաղաղությամբ, եղբայր։ Զորակցությունս Արսենի ամբողջ ընտանիքին։
Այս մահաբեր իշխանության վերջը ՊԻՏԻ գա ու գալու է»

«Oրական միջինում 3-4 մարդ է մահանում այս ախտորոշմամբ»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
2120:36
«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5319:48
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ
5319:24
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
7719:06
«Էս երկրում մարդասպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
8018:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
8917:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
9117:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
7217:30