«Oրական միջինում 3-4 մարդ է մահանում այս ախտորոշմամբ»․ Սիսակ Գաբրիելյան

«Մասնագետները գուցե ինձնից և ձեզանից ավելի լավ կասեն, թե արդյո՞ք նման իրավիճակը կանխել ընդհանրապես աշխարհում հնարավոր է, թե ոչ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ գաբրիելյանը՝ անդրադառնալով այսօր կալանավայրում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում առկա վատ պայմաններն են գուցե նպաստել նրա մահվանը, Գաբրիելյանը նշել է․ «Ես մասնագետ չեմ, դուք բժի՞շկ եք, մասնագե՞տ եք, դուք կարո՞ղ եք ասել, ասենք, խոնավությունը տվյալ ինֆարկտի համար խթանող նախապայման է, թե ոչ․․․ Ինչքանով ես գիտեմ, աշխարհում այդպիսի դեպքերը դժվար է նախապես իմանալ։ Ես տեղյակ եմ, որ վերջին տվյալներով, Հայաստանում մահվան այդպիսի դեպքերը շատ են։ Տարեկան մոտ 1200-1400 մարդ է մահանում ինֆարկտից։ Սա վերջին երեք տարվա տվյալներն է, այսինքն՝ մոտավորապես օրական միջինում ցավոք 3-4 չորս մարդ այս ախտորոշմամբ մահանում է։ Կալանավայրերում էլ ունենք այդպիսի դեպքեր, եթե դիտարկենք վերջին 10 տարիների վիճակագրությունը, էլի մոտ 10-ից 20 դեպք լինում է»։

«Oրական միջինում 3-4 մարդ է մահանում այս ախտորոշմամբ»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
2120:36
«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5319:48
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ
5319:24
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
7719:06
«Էս երկրում մարդասպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
8018:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
8917:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
9117:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
7217:30