«Որքանո՞վ է այդ սովորությունը համատեղելի իր զբաղեցրած պաշտոնի հետ»․ Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քիչ ուշացած՝ իմ երկու լուման մարիխուանա ծխող տնօրենի մասին։
1. Ոչ մի կերպ խրախուսելի չի մարիխուանայի օգտագործումը, ու դա հավասարապես կանանց ու տղամարդկանց է վերաբերում։ Առանց բարոյախրատական դասերի՝ ուղղակի ավելի լավ է առանց դրա, քան դրա հետ (եթե օգտագործելու բժշկական ցուցում չկա)։
2. «Խթանիչ» նյութերը՝ լինի ալկոհոլ, թե թմրանյութեր, անգամ ոչ ծանր ու ոչ շատ վտանգավոր, ամեն դեպքում վնասում են առողջությանը ու աղճատում են մարդու անհատականությունը։ Ու այդուհանդերձ, դրանց օգտագործել-չօգտագործելը յուրաքանչյուր չափահաս մարդու որոշելիքն ու պատասխանատվությունն է՝ իր հնարավոր (այդ թվում՝ իրավական) հետեւանքներով հանդերձ։
3. Ինչքան էլ տրիվիալ հնչի՝ նողկալի, եղկելի, քստմնելի, մերժելի է ինտիմ միջավայրում արված տեսանյութը շանտաժի համար տարածելը։
4. Ու ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ․ քանի որ այս օրերին քննարկվող տեսանյութում պատկերված անձը ՀԱՆՐԱՅԻՆ դպրոց է ղեկավարում, հանրությունն իրավունք ունի իմանալու տնօրենի՝ ծխելու հետ կապված մի քանի հարցերի պատասխանները։ Մասնավորապես,
ա/ որքա՞ն ժամանակ, ինչ ինտենսիվությամբ ու ինչ թմրանյութեր է նա ընդունել,
բ/ արդյո՞ք նա դադարել է դրանք ընդունել,
գ/ եթե ոչ, ապա որքանո՞վ է իրավական, էթիկական եւ բժշկական տեսանկյուններից այդ սովորությունը համատեղելի ներկայումս իր զբաղեցրած պաշտոնի հետ։
5. Ու քանի որ մեզանում հանրային առողջության ու անվտանգության հարցերը առիթից առիթ են քննարկվում, լավ կլիներ ի վերջո բաց քննարկում ծավալել էս խնդրի որոշակի ասպեկտների շուրջ»։

«Անբարոյական են բոլոր նրանք, ովքեր իշխանություններին ասում են՝ դուք մարդ եք սպանել». Գեղամ Նազարյան
3920:06
«Որքանո՞վ է այդ սովորությունը համատեղելի իր զբաղեցրած պաշտոնի հետ»․ Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
4720:00
«Իրավապահ համակարգը իրավունքների պաշտպանության համար է, ոչ թե սահմանափակման». Տարոն Սիմոնյան
7119:00
Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել
18218:07
«Լռելը մեղք է, ուստի խոսենք նաև այս մասին». Սոֆյա Հովսեփյան
9817:54
«Երբեք ՏԻՄ համակարգն այդքան խեղճացած, իշխանությանն այդքան հպատակ չի եղել, քան հիմա է». Ոսկան Սարգսյան
8217:12
«Հայաստանը ղեկավարում է մի իշխանություն, որի վրայից մահվան հոտ է գալիս». Դավիթ Մանուկյան
8316:30
Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում կիսվել է Աննա Հակոբյանի տեսանյութով
11415:24