Մայրն ահազանգում է` վերահսկիչը երեխային իջեցրել է անծանոթ կանգառում, քանի որ նրա փոխարեն հայրն էր վճարել

Օգտատեր Աննա Ստեփանյանը գրել է. «Երևանի քաղաքապետարան, այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս ԻՋԵՑՐԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԻՑ ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։
Պատճա՞ռը. երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն ՎՃԱՐԵԼ Է ՀԱՅՐԸ։
Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Ավելին, երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԸ։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում ՄԵՆԱԿ ու կորել գրողի ծոցը։
Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանայիք։
Հիմա՝ ՀԱՐՑ.
Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն֊մենակ թողնել փողոցում։
Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, Ո՞Վ ԷՐ ԿՐԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել...
Լինելու եմ հետևողական»:

«Մարդու մահը չի կարող այսպես մեկնաբանվել». Արամ Աբրահամյան
521:12
Մայրն ահազանգում է՝ վերահսկիչը երեխային իջեցրել է անծանոթ կանգառում, քանի որ նրա փոխարեն հայրն էր վճարել
4520:48
«Անբարոյական են բոլոր նրանք, ովքեր իշխանություններին ասում են՝ դուք մարդ եք սպանել». Գեղամ Նազարյան
5720:06
«Որքանո՞վ է այդ սովորությունը համատեղելի իր զբաղեցրած պաշտոնի հետ»․ Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
6520:00
«Իրավապահ համակարգը իրավունքների պաշտպանության համար է, ոչ թե սահմանափակման». Տարոն Սիմոնյան
7819:00
Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել
19518:07
«Լռելը մեղք է, ուստի խոսենք նաև այս մասին». Սոֆյա Հովսեփյան
10417:54
«Երբեք ՏԻՄ համակարգն այդքան խեղճացած, իշխանությանն այդքան հպատակ չի եղել, քան հիմա է». Ոսկան Սարգսյան
8417:12