Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
71
Այսօր, 14:54

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավի մեջ հանկարծամահ է եղել Լոռու մարզի բնակիչ 84-ամյա Անետա Ս-ն։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։