«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան

«Ո՞վ է ասել, որ կալանքը դրախտավայր է, կալանքը շատ լուրջ հոգեբանական սթրես է և, ընդհանարապես, ազատազրկումը լուրջ սթրես է։ Սակայն հանցագործությունների կանխարգելման ամենամեծ գործոնը հենց նրանում է, որ հեռանկարը՝ հանցագործությունը կատարելուց հետո կալանք, ազատազրկում, բավականին դաժան են, որ մարդիկ հանցագործություն չանեն։ Եթե կալանքը, ազատազրկումը լինի դրսում կյանքից չտարբերվող պայմաններով, բնականաբար, իր ազդեցությունը կկորցնի։ Բայց կալանքը որպես պատժամիջոց չի կիրառվում, կալանքն ուղղակի նախաքննության ընթացքում քրեական գործի քննությանը չխոչընդոտելու միջոց է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ կան նաև այլ խափանման միջոցներ, որոնք հիմնականում չեն կիրառվում, ՔՊ-ականն ասել է․ «Ի՞նչ եք առաջարկում, ընդհանրապես կալանքը հանե՞նք որպես խափանման միջոց, բոլորին տանենք տո՞ւն, հա՞, ի՞նչ եք առաջարկում։ Կալանքի հարցը բոլոր երկրներում միշտ շահարկվում է՝ արժե կալանք տալ, թե չարժե»։

«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
8015:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
8815:01
«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
6114:42
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողությունը (տեսանյութ)
6614:18
«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7613:42
Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
11613:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
7113:18
Ստեփանավանում և Եղեգնաձորում ընտրվել են համայնքների ղեկավարներ (տեսանյութ)
6913:12