«Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների». Դեմիրթաշ
![]() 2211 Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 17:05 Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, հաղորդում է Ermenihaber-ը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։ Ծրագրում խոսվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում իրականացվելիք քայլերի և փոփոխությունների մասին։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ հատվածում խոսվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին: «Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,- ասված է ծրագրում։ |

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն (տեսանյութ)
16716:18
«Այսօր ՀՀ ղեկավարն առնվազն օրական 4-5 անգամ պետք է խոսեր Թեհրան ու Վաշինգթոն՝ որոշակի դերակատարում ստանձնելով». Արա Պողոսյան
12416:06
«Հաջորդ եռակողմ հանդիպումները նշանակված են փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում». Զելենսկի
19915:30
«Թեհրանը չի ակնկալում, որ Մոսկվան Իրանի համար կգնա ԱՄՆ-ի հետ հավելյալ առճակատման». Արման Բաբաջանյան
7515:15
«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կվերածվի տարածաշրջանային հակամարտության». Խամենեի
17114:35
Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ. #IRIB
25113:03
«Պետական իշխանությունը Եկեղեցին դիտարկում է որպես վերահսկման ենթակա թիրախ». Սուրեն Սուրենյանց
21012:42
«Այս փուլում չեմ կարող մեկնաբանել». Գևորգ Պապոյանը՝ Ադրբեջանից շաքարավազ ներկրելու մասին (տեսանյութ)
15111:54
