«Եթե Երևանն ու Ստեփանակերտը նախապես լրջորեն չվերանայեն իրենց ռազմավարությունն, ապա ստատուս քվոյի խախտման պահին մենք կհայտնվենք ծայրահեղ անբարենպաստ դիրքում». Արման Մելիքյան
![]() 223 Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 16:45 Վերջին օրերին իշխանություններին սերտաճած կամ նրանց մերձ աղբյուրներն սկսել են խոսել այն մասին, որ արցախյան հակամարտության շրջանակներում ձևավորված ռազմա-քաղաքական ու տարածքային ստատուս քվոն, իբր, անխախտ է մնալու ևս 50-100 տարի: Մեծ հաշվով, նման կարգի խոսակցությունները մի կողմից հիմքեր են նախապատրաստում այս հարցում իշխանությունների առ այսօր որդեգրած բանակցային մոտեցումները չփոխելու, իսկ մյուս կողմից էլ պարոն Սերժ Սարգսյանի՝ Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդը՝ ԼՂԻՄ սահմաններում ադրբեջանահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու դիմաց հանձնելու վերաբերյալ խոստումները որպես յուրօրինակ դիվանագիտական խաբս ընկալելու համար: Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ ստատուս քվոն իր բոլոր բաղադրյալներով արդեն իսկ խախտվել է 2016 թվականի ապրիլյան ռազմագործողության հետևանքով: Բանն այն է, որ արտաքին հանգամանքների բերումով այդ ակնարկվող ստատուս քվոն, թերևս, կարող է ներկա իր պարամետրերով պահպանվել առավելագույնը 6-8 տարի, սակայն կարող է վերջնականապես խախտվել նաև մինչ այդ: Եթե Երևանն ու Ստեփանակերտը նախապես լրջորեն չվերանայեն իրենց ռազմավարությունն, ապա այդ խախտման պահին մենք կհայտնվենք քաղաքական ու ռազմական տեսանկյունից ծայրահեղ անբարենպաստ դիրքում: Աղբյուրը` Արման Մելիքյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
