«Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը». Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Ադրբեջանի ներկայացուցչի հարցին
![]() 468 Չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ., 17:05 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնող Սամեդ Սաիդովի հարցին, նրան կոչ է արել նախ հանդարտվել, ապա չխեղաթյուրել իր խոսքերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը մասնակից է եղել ԼՂ ժողովրդի արդար պայքարին: Թե ինչու իր ելույթում չի հիշատակել Խոջալուի դեպքերը, պատասխանել է. «Այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետոո Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հանգամանորեն և տեղեկացված ձևով փաստեր է շարադրել և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, դա պատիվ չէ, դա տանջանք է: Ադրբեջանում մի միտում կա՝ ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ի՞նչ է՝ ձեզ պե՞տք է մի բանն անվանել ցեղասպանություն, որը երբեք չի եղել, և հատկապես հայերի կողմից չի եղել»: Նա նաև պատասախանել է միջազգային կառույցներում Հայաստանի պարտավորությունների մասին հարցին՝ ասելով, որ չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որևէ որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: Սերժ Սարգսյանը նաև Ադրբեջանի ներկայացուցչին խորհուրդ է տվել ուսումնասիրել բարձրացված թեման՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որով ամրագրված դրույթներն Ադրբեջանի կողմից չեն կատարվում: «Դուք անհնարինն եք ուզում: Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը: Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու»,- հավելել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
