Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև. «Առավոտ»

«Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև. «Առավոտ»
208
Ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ., 10:05

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևայի կողմից ներկայացված՝ «Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ» խորագրով զեկույցի ընթացքում «փոխհրաձգություն» տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև, գրում է «Առավոտ»-ը: Զեկույցի ներկայացումից հետո ադրբեջանցի չորս պատվիրակներ մեկը մյուսի հետևից հանդես եկան ելույթներով՝ խոսելով Խոջալուի, Հայաստանի՝ օկուպանտ երկիր լինելու, իրենց անմեղ երեխաներին սպանելու մասին և նմանատիպ հայտարարություններով մեղադրանքներ հնչեցրին ՀՀ-ի հասցեին: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովն էլ հայտարարեց, թե այս քննարկումը վեհաժողովում չի կարող արդյունավետ լինել այն բանից հետո, երբ երեկ այդքան ջերմ ընդունեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա՝ Խոջալուի մասին արած հայտարարություններից հետո: Ադրբեջանցի պատվիրակը, խախտելով ԵԽԽՎ կանոնադրությունը ցույց տվեց 2017-ի հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 2-ամյա Զահրա Գուլիևայի նկարը: Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմը, Թալիշում կատարված վայրագությունները և զեկուցողին կոչ արեց ունենալ քաղաքացիական խիզախություն և ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։ Զոհրաբյանը հայտարարեց, թե Բաքվի Նյուրենբերգը դեռ առջևում է։

Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ վեհաժողովին հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմը և 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի սպանությունը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: