Ադրբեջանցի պատգամավորներին Էդմոն Մարուքյանը հորդորել է նախ և առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար
![]() 168 Շաբաթ, 27 հունվարի, 2018 թ., 19:15 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի վերջին նիստում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարություններին ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրանց հորդորել է նախ և առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար, քանի որ միայն ժողովրդավարական Ադրբեջանի հետ կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա: Շնորհավորելով Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների կոմիտեի նոր նախագահ Դունյա Միատովիչին՝ պատգամավորը ասել է, որ նա պատրաստ է աջակցել վեջինիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում մարդու իրավուքների պաշտպանության ժողովրդավարական արժեքները հետընթաց են ապրում։ Էդմոն մարուքյանը նշել է, որ պետք է բարելավել փաստաբանների և մարդու իրավուքնների պաշտպանների մասնագիտական գործունեությունը՝ առաջարկելով միջազգային մակարդակով փորձված և հաջողված լուծումներ որոշում ընդունողների համար։ Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության սպասումները Մարդու իրավունքներով զբաղվող կոմիտեի նոր նախագահից բարձր են և ինքը որպես այդ կառույցի անդամ ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարի գործում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
