«Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին. հիմա տեսնենք, թե ինչու». Կարպիս Փաշոյան
![]() 795 Շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ., 13:05 Հայաստանի լրատվամիջոցները ծաղրում են Ալիևին, իբրև թե՝ վերջինս հիմարություններ է դուրս տվել: Ֆեյսբուքյան վերլուծաբանները հոխորտում են, քաղաքագետ կոչվածները՝ կանխատեսում Ադրբեջանական պետության մոտալուտ վախճանը և այսպես շարունակ: Համընդհանուր խրախճանք է, արյան և մարդկային դիակների խրախճանք: Ալիևն ընդամենը ասել է, որ հասնելու է Երևան, վաղ թե ուշ, հասնելու է: Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին: Հիմա տեսնենք, թե ինչու: 2006 թ. հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպիսի մի հայտարարություն էր արել. «Մեր համբերությունը անսահման չէ, այսօր Ադրբեջանը արագ զարգացող երկիր է: Հայաստանը չի կարող մեզ հետ մրցակցել ոչ տնտեսական և քաղաքական և ոչ էլ ռազմական տեսանկյունից: Թող Հայաստանում մտածեն, թե մեկ, երեք, հինգ տարի հետո որտեղ է լինելու Հայաստանը և որտեղ՝ Ադրբեջանը: Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի, բնակչության ավելի քան կեսը լքել է երկիրը: Մեր տեղեկություններով նույնիսկ շփման գծի պահպանության համար դժվարություններ են առաջանում, քանի որ պակասում է մարդկային ռեսուրսը»: Իհարկե Ալիևի այս խոսքերի մեջ որևէ արտասովոր կամ էլ բացառիկ ձևակերպում չկա: Նա միշտ հանդես է գալիս նույն հռետորաբանությամբ՝ երբեմն մեղմ կամ էլ առավել կոշտ շեշտադրումներով: Այստեղ կարևորը տարեթիվն է: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այն ժամանակ, երբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ հավասարակշռությունը դեռևս խախտված չէր հօգուտ Ադրբեջանի: Այս տեսանկյունից չենք կարող չարձանագրել, որ ժամանակին Ալիևի կողմից արված պոպուլիստական հայտարարությունը իրականում մարգարեական է եղել: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք նշել, որ 2000-ական թթ. կեսերից Ադրբեջանը թևակոխել է զարգացման որակական բոլորովին այլ փուլ, իսկ Հայաստանը 2008-ից այս կողմ աստիճանական հետընթաց է արձանագրել: Արդյունքում խախտվել է հավասարակշռությունը, և իսկապես Ալիևի հայտարարությունից տասը տարի անց Հայաստանն ի զորու չէ մրցակցել Ադրբեջանի հետ: Եթե 2006 թ. Հայաստանը մարտական հերթապահության կազմակերպման համար մարդկային ռեսուրսների խնդիր չուներ, ապա ներկայումս հաստատապես ունի: Վերոհիշյալ խնդրի մասին իհարկե չեն խոսում, ամեն ինչ կարգին ու զիլ է, ազգ-բանակ և այսպես շարունակ: Բայց ակնբախ է, որ աշակերտների թվի նվազման դեպքում չէր կարող նաև չնվազել պարտադիր զինվորական ծառայության մեկնողների թիվը: Տեսեք, թե աշակերտների թիվը որքան է նվազել: 2008-18 թթ. ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռացել է ավելի քան 350 հազար մարդ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար լքել են երկրի սահմանները: Բնակչության արտահոսքը ցցուն կերպով հատկապես դրսևորվում է դպրոցներում: Տասը տարվա կտրվածքով աշակերտների թիվը պակասել է ավելի քան 60 հազարով, այն է՝ 2007/08 ուս. տարում Հայաստանի դպրոցներում սովորել է 431.280 աշակերտ, իսկ 2016/17 ուս. տարում՝ 364. 868 աշակերտ: Շարունակեք Ալիևին ծաղրել՝ չնկատելով մարդկանց տարերային փախուստը Հայաստանից: Աղբյուրը` Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
