ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ. «Ազդակ»
![]() 683 Ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ., 20:45 Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայատարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։ Այս մասին գրում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր վերլուծության մեջ: Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ՝ ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը պետք է ընկալել որպես արձագանք՝ ոչ շատ առաջ այս անգամ Վաշինգտոնից հրապարակված ԱՄՆ Ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցին, որում ներկայացվել էին ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները: «Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն իր տարածաշրջանային Ամերիկյան զեկույցում պարզ տեսքով ասվում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգի առկայության պատասխանատուն Մոսկվան է, որը սպառազինում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերոջը։ Բայց սա կանգառային կետ է, որովհետեւ բանավեճը շարունակվում է։ Ամերիկյան զեկույցը խոսում է լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, մինչ Մոսկվայի բանբերն ասում է՝ Հայաստանում և Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին անկեղծորեն հույս ունեն, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: «Ինչպես գիտեք, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրան»: Այս հաստատումը պարզապես հերքումն է ԱՄՆ-ի ազգային հետախուզության զեկույցի այն բաժնի, որը լայնամասշտաբ պատերազմի հավանականության պատասխանատուն նկատում է Մոսկվային։ Այստեղ ասվում է, որ հակամարտությունը կգտնի իր խաղաղ լուծումը, եւ Կովկասյան տարածշրջանին վերաբերող բանավեճով չի ավարտվում ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակի եւ ԱՄՆ Մի պահ շրջանցենք սիրիական թղթածրարը եւ վերադառնանք արցախյան հիմնահարցի հեռանկարներին եւ երկու գերտերությունների պաշտոնական ներկայացուցչիների ունեցած անուղղակի բանավեճին։ Փոխամբաստանություններ փոխանցող ուղերձները նախանշում են, որ մի կողմից կա գերազդեցիկ գործոնը պահպանելու քաղաքական տրամադրություն, մյուս կողմից այդ ազդեցությունը նվազեցնելու միտումներ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
