Ալիևի օգնականը՝ «մեկ շաբաթում Ղարաբաղը վերադարձնելու» մասին
![]() 454 Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 16:00 Ադրբեջանում կրկին խոսել են «Ղարաբաղը վերադարձնելու» մասին: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը պատմել է ադրբեջանական բանակի մարտունակության և անվտանգությունն ապահովելու համար տարեկան 3-4 միլիարդ դոլար ծախսերի մասին: Ադրբեջանական կայքերից մեկի հաղորդմամբ՝ Հասանովը հայտարարել է, որ «իրենք մեկ շաբաթում, առավելագույնը մեկ ամսում կարող են վերադարձնել Ղարաբաղը»: Հասանովի խոսքով՝ Ադրբեջանը «ոչ ռազմականացված պետություն է, սակայն ստիպված է ամրապանդել իր պաշտպանունակությունը»: Ալիևի օգնականը հայտնել է նաև Եվրոպայում ադրբեջանցիներին խոչընդոտող հզոր հայկական սփյուռքի մասին: «Նրանք շատ ուժեղ են: Նրանք սերտ կապեր ունեն եվրոպական էլիտայի հետ: Եվ այդ պատճառով անհավասար մարտ է ընթանում»,- խոստովանել է Հասանովը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ալիևը հանդես էր եկել «Երևանը վերադարձնելու» հայտարարությամբ: Ալիևի այդ ցանկությունները միջազգային հանրության կողմից սուր քննադատության էին արժանացել: ՀՀ նախագահն Ալիևի խոսքերը զառանցանք էր անվանել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
