«Եթե նոր վարչապետ ունենանք, կարող ենք խուսափել պատերազմից». Գուրգեն Եղիազարյանի դիտարկումները
![]() 740 Հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ., 13:10 «25 հազար հետևակային հանեցին զորավարժություններին, այս անգամ 32 հազար զինվոր են տեղակայել սահմաններին, 250 տանկ, 200-ի կարգի ԲՏՌ: Ցանկանում են ցուցադրել՝ ինչի են ընդունակ, սակայն ամբողջ ուժը ցույց չեն տալիս: Մենք պետք է պատրաստ լինենք լայնամասշտաբ հարձակման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, ինքը հակված չէ մտածելու, որ այդ հարձակումը կլինի. «Ես այդ հարձակումը կապում եմ Երևանում սպասվող ընտրությունների հետ: Ավելի քան վստահ եմ, եթե փոփոխություն լինի և նոր ուժեր գան, այսինքն՝ նոր վարչապետ ունենանք, կարող ենք խուսափել պատերազմից, որովհետև այս բանակցային գործընթացներ կոչվածը վերջին 10 տարիների ընթացքում ուղղակի փակուղի են մտել, քանի որ չկա այն բարի կամքը, որը երկու ժողովուրդներին կբերի մի հանգրվանի՝ այս պատմությանը վերջ դնելու համար»: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի և Արցախյան պատերազմի մյուս հերոսներին դատապարտելուն՝ Գ. Եզիազարյանը համոզմունք է հայտնել, որ «այս ամեն ինչն այսքան երկար չի մնա, հերոսները դուրս կգան»: Գ. Եղիազարյանի խոսքով՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չէինք դրան. «Չտա Աստված, որ հիմա էլ պատրաստ չլինենք: Ես հակված եմ մտածելու, որ ղարաբաղցին միշտ պատրաստ է պատերազմի և թշնամին այդքան հեշտ չի կարող պատերազմել նրանց հետ: Բայց պետք է զգոն լինեն, քանի որ դեպքերը, կարծես թե, այլ կերպ են զարգանում»: Գուրգեն Եզիազարյանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը կլինի և չի դառնա վարչապետ: «Ի վերջո հո չի՞ ցանկանում Հայաստանը կործանել, ես չեմ հավատում»,- ասել է քաղաքական գործիչը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
