Զատուլինը պատմել է, թե ինչպես է Արկադի Ղուկասյանը Հռոմում ծաղրել ադրբեջանցիներին
![]() 1175 Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 15:20 Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանն՝ ասելով, որ այդ մատակարարումներն «իրականացվել են նախկինում ձեռքբերված համաձայնությունների շրջանակներում»: Նա նաև մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» և «պատմական հողերի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները: «Իմ տեսակետն այն է, որ այդ հայտարարությամբ նա թուլացրեց միջազգային հարթակում իր դիրքերը: Այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, ուղղված էր ներքին լսարանին՝ հաշվի առնելով կայանալիք նախագահական ընտրությունները: Թեʹ պատմական, թեʹ քաղաքական տեսանկյունից այն որևէ ինտրիգ չէր պարունակում: Զարմանալի է, թե ինչպես է որևէ մեկն այդ հայտարարությունը լուրջ ընդունել»,- նշել է Զատուլինը: Զատուլինը նաև պատմել է, թե ինչպես է Արցախի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը Հռոմում ծաղրել ադրբեջանցիներին: Նա պատմել է, որ այդ օրը Ղուկասյանը ճնշված տեսք է ունեցել, և երբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հարց է ուղղել, թե ի՞նչ է պատահել, Ղուկասյանն ասել է, որ «Հռոմեական կայսրության քարտեզների վրա տեսել է Մեծ Ադրբեջան գրությունն այն դեպքում, երբ հայկական կողմն այդ տարածքները տարիներ շարունակ իր պատմական հայրենիքն էր համարում»: Զատուլինի խոսքով՝ հաջորդ օրն ադրբեջանական պատվիրակությունը նյարդայնացած է եղել, քանի որ պատվիրակն ամբողջ պատվիրակությանը տարել էր՝ ցույց տալու այդ քարտեզները: Զատուլինի խոսքով, դժբախտաբար, այդտեղ գրված է եղել Մեծ Հայաստան: Այդպիսով, Զատուլինը կոչ է արել լուրջ չվերաբերվել Ալիևի խոսքերին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
