Ոչ պատահական այցեր. ինչ ուղերձ է հղում ՌԴ-ն. «168 ժամ»
![]() 518 Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 09:45 «Այցերը և նման հայտարարությունները պատահական չեն: Դրանց ուղերձը մեկն է՝ Հայաստանն արժեքավոր գործընկեր է և հաշվի է առնվում Ռուսաստանի կողմից»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի, ապա՝ Կոնստանտին Զատուլինի Երևան կատարած այցերին մեկ ամսվա ընթացքում: Մալաշենկոն, ով վստահ էր, որ չնայած ՀՀ իշխանությունների դժգոհություններին, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը շարունակվելու է, այս հռետորաբանության ներքո դիվանագիտություն է նկատում: Ըստ նրա, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պահանջի դեպքում Ռուսաստանը մերժի զենք վաճառել, հատկապես, երբ Ռուսաստանի համար դժվար ժամանակներում սպառազինության վաճառքը մեծ եկամուտներ է ապահովում: Մալաշենկոյի կարծիքով, ռուս-ադրբեջանական բոլոր նախկին գործարքներն ավարտվել են, նոր առաջարկներ դեռ չկան կարծես, և Ռուսաստանը կարող է փորձ անել մեղմել Հայաստանում տիրող կոշտ հակառուսական տրամադրությունները, որոնք պայմանավորված են նաև այս խնդրով: Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն այն կարծիքին է, որ Ռուսաստանի Պետդուման ակտիվացրել է այցերը ՀՀ ԱԺ, քանի որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է բոլոր դեպքերում վերահսկել իր գործընկերների շփումները Միացյալ Նահանգների հետ, քանի որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այսօր այնքան էլ դրական փուլում չեն: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
