Եգիպտոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում համեմատել է Հայոց ցեղասպանության հետ
![]() 636 Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 15:15 Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովն Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ, գրում է Ermenihaber-ը: «Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»,- ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը շեշտել է նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։ Թուրքիայի քայլերը որակվել են որպես միջազգային իրավունքի խախտում և ոտնձգություն այս 2 երկրների անկախության նկատմամբ: Հանձնաժողովի անդամները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցում մինչ այսօր լուռ է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
