Արցախը՝ Պուտինի ու Էրդողանի բանակցություններում. «168 ժամ»
![]() 582 Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 10:00 «Չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն էլ ունեցել են բարդություններ: Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը: Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին Անկարայում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի միջև կայացած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններին:
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն էլ նշել է, որ Թուրքիան գուցե փորձի օգտվել «Սկրիպալի գործով» արևմտյան երկրների կողմից դիվանագետների արտաքսման հետ կապված՝ Ռուսաստանի համար տհաճ իրադրությունից, համոզված լինելով, որ Ռուսաստանը Թուրքիայի որևէ պահանջ չի մերժի: Մալաշենկոն չի բացառել, որ քննարկումները և Թուրքիայի հավակնությունները հասնեն Ղարաբաղում ադրբեջանամետ լուծման: «Բայց կարծում եմ՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին: Ռուսաստանը փորձել է մշտապես տարածաշրջանում իր դիվանագիտական և ռազմական ներկայությամբ կանխել պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարը, ինչն արեց նաև վերջերս: Ռուսաստանին ձեռնտու չէ ո՛չ պատերազմը, ո՛չ էլ բարեկամների հետ հարաբերությունների վատթարացումը: Իսկ Ղարաբաղյան թեմատիկան այն կարևորությունը չունի Թուրքիայի համար ներկայումս, որպեսզի էրդողանը համաձայնության չգա Պուտինի հետ»,- ասել է Մալաշենկոն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
