Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի, Ռոբերտ Քոչարյանի և արցախյան հիմնախնդրի մասին
![]() 2301 Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 10:40 «Եթե դառնաք վարչապետ, երաշխավորո՞ւմ եք, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրին լրագրողները: «Չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել: Կրկնում եմ, եթե ընտրվեմ, ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»: Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին քայլը պետք է լինի 15 օրում կառավարության ձևավորումը, որից 20 օր հետո պետք է քննարկվի կառավարության ծրագիրը: ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետների հարցը դեռ քննարկվում է, նախնականով նշվում է 2 ամիսը: Լրագրողները հետաքրքրվեցին նաև ԵՊՀ երեկվա հայտարարության մասին, ըստ որի՝ բուհը պատրաստակամությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: «Եթե մտադիր լինեի վերցնել, վերջին 20 տարում երևի թե կկարողանայի վերցնել»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով արցախյան հկմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին՝ վարչապետի թեկնածուն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշումն ագրեսիվ է ու ոչ կառուցողական, ու եթե հնչում է Երևանը գրավելու մասին հայտարարություն, մեր խնդիրն է ուժեղացնել բանակն ու մարտունակությունը, բարձրացնել հանրության տրամադրությունն ու այդպիսով երկրի պաշտպանունակությունը և Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերադառնա կառուցողական երկխոսության դաշտ»: Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
