«Հայաստանը սպասում է ժողովրդական վարչապետի ընտրությանը». միջազգային մամուլ
![]() 551 Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 15:50 Հայաստանում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Միջազգային մամուլն այսօր հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի պաշտոնապես առաջադրվելու մասին: «ТАСС»-ի հաղորդմամբ՝ բուռն քաղաքական կյանքը՝ երկու օր դադարից հետո, կիրակի օրը վերադարձավ Երևան, որտեղ մարզերից ժամանեց ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը: Գործակալությունը հայտնում է, որ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների, ինչպես նաև ռուս պատգամավորների հետ: Նրա խոսքով՝ հանրապետականները չեն խոչընդոտի մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանը սպասում է իր վարչապետի, ժողովրդի վարչապետի ընտրությանը: Փաշինյանի պաշտոնական առաջադրման մասին հաղորդում է նաև «Интерфакс»-ը՝ հղում անելով «Ելք» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանին: «Մեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն ու իշխանության բոլոր ճյուղերի անկախության ապահովումն է»,- գործակալությունը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքը: «Meduza»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնին է հավակնում Հայաստանում բողոքի ցույցեր գլխավորած քաղաքական գործիչը: «Новые известия» պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Փաշինյանին իրենց աջակցությունն էին հայտնել «Բարգավաճ Հայաստանն» ու «Դաշնակցությունը»: ՀՀ վարչապետի կայանալիք ընտրությունների մասին գրում են նաև «AFP», «Euronews», «News.bg», «Eurasia Diary», «Washington Post», «Indian Express», «Xinhuanet» և մի շարք այլ լրատվամիջոցներ: «AFP» գործակալությունը մեջբերում է Փաշինյանի խոսքը: «Ես կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ և բարձր պատասխանատվություն ունեմ՝ ստանձնել վարչապետի պարտավարությունները»,- հիացած ամբոխին է դիմել Փաշինյանը, նշում է գործակալությունը: «Euronews»-ի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ «հայ ժողովուրդը հավատում է փոփոխություններին, և նրանց նոր կառավարություն է անհրաժեշտ»: «Նիկոլը հերոսացավ»,- հայաստանյան իրադարձությունների մասին իր հոդվածում գրում է «Indian Express»-ը: Ներհայաստանյան զարգացումներին, ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի պաշտոնական առաջադրմանն անդրադառնում են նաև բուլղարական, շվեյցարական, ադրբեջանական, բելառուսական, թուրքական, ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
