Ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է
![]() 568 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 17:00 Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը: Փայլանը 2018 թվականի ապրիլի 20-ին մեջլիս ներկայացրած օրինագծում առաջարկել էր 1915 թվականի և դրան հաջորդող դեպքերն անվանել Հայոց ցեղասպանություն, հասարակական վայրերից հեռացնել ոճրագործների անունները, իսկ ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն: Մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանի կողմից ստորագրված մերժման մեջ նշվել է, թե Փայլանի օրինագիծը և հայտարարությունները «վիրավորում են երկիրը, ազգային արժանապատվությունը և դեմ են պատմությանը»: Նա մերժել է հայ պատգամավորի օրինագիծը՝ հետ ուղարկելով այն «անհրաժեշտ ուղղումներ անելու նպատակով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
