Իտալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
![]() 928 Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 14:55 Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության, ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական մեր հասարակությունների միջև: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդության ներքո մեր երկրները կկարողանան շարունակել և ամրապնդել այն ուղին, որն արդեն ձեռնարկվել է՝ օգտագործելով Երևանի հետ հարաբերությունները Եվրամիության հետ առավելագույն կերպով զարգացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեր երկրին ամրապնդել ինստիտուտները և ժողովրդավարական գործընթացները, պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, հիմք դնելով ավելի ավելի մեծ սոցիալական և տնտեսական բարգավաճման համար: Հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել աշխատել կառուցողական ոգով տարածաշրջանային այլ դերակատարների հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-ասված է Պաոլո Ջենտիլոնիի շնորհավորական ուղերձում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
