Վերլուծաբանները դժվարանում են կանխատեսել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա ընթացքը
![]() 589 Շաբաթ, 26 մայիսի, 2018 թ., 11:00 Վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից: Վերլուծաբան Ջեֆ Մանկոֆը կարծում է, որ այս պահին դժվար է անել այս առումով որևէ կանխատեսում: «Դժվար է որևէ գնահատական տալ այս պահին ղարաբաղյան զարգացումների վերաբերյալ»: Վերջինիս կարծիքով, 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեծ անորոշություն մտցրեց հակամարտության կարգավորման ապագայի վերաբերյալ: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմի ընթացքը ևս որոշակիորեն հեղինակազրկեց Հայաստանի նախորդ վարչակազմը, հատկապես բանակի պատերազմին պատրաստ լինելու տեսանկյունից: Մանկոֆի կարծիքով, Հայաստանի ներքաղաքական խնդիրների խորացումը կարող է հանգեցնել ռազմական բախումների վերսկսմանը: «Այո, առկա է վտանգ, որ Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- նշում է Մանկոֆը: Հայաստանի նոր վարչակազմը իշխանության ստանձնումից հետո որդեգրել է բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մոտեցում: Դրա մասին է փաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մայիսի 9-ին Ստեփանակերտի մամլո ասուլիսի ընթացքում, ուր վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է բանակցի միայն իր անունից: Վերլուծաբան Սթիվեն Բլանքը չի գտնում, որ այս մոտեցումը օգտակար կլինի հակամարտության կարգավորմանը: «Ոչ ոք չի ճանաչի Ղարաբաղը որպես պետություն: Այն ցանկանում է լինել Հայաստանի մաս 1994 թվականից ի վեր: Բայց նման մոտեցումը կխափանի յուրաքանչյուր բանակցային գործընթաց»,- ընդգծում է Բլանքը։ Վերլուծաբանի կարծիքով Արևմուտքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի՝ աջակցելու երկու կողմերին համաձայնության հասնելու համար: Ըստ նրա, Հայաստանի հետագա զարգացումը ևս կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ «Կարծում եմ Արևմուտքը պետք է լրջորեն ներգրավվի հակամարտության դադարեցման գործում ու աջակցի կողմերին հասնել համաձայնությանը և այն ներկայացնել իրենց ժողովուրդներին՝ այսպիսով առաջ շարժվելով»,- ընդգծում է Բլանքը: Վերլուծաբան Օլգա Օլիգերի կարծիքով էլ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հետագա խորացումն անկասկած անհանգստացնում է Բաքվին, սակայն մյուս կողմից դա ավելի կաշխուժացնի զենքի մրցավազքը կողմերի միջև: Հիշեցնենք, որ Սոչի կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: «Հասկանալի է, որ Ադրբեջանին չափազանց նյարդայնացնում է Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խորացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Սակայն դա նաև կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը դիմի Ռուսաստանին՝ ռազմական համագործակցության խորացման խնդրանքով, իսկ ռուսական կողմը միշտ պատրաստ է զենք վաճառել երկու կողմերին»,- ասում է Օլիգերը: Վերլուծաբանները համակարծիք են, որ այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը մնում է անորոշ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
