«Նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, որովհետև բանակը լավ ենք պահում... Առասպելը փլուզվեց». Հայկ Կոնջորյան
![]() 589 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 12:05 «Այն, ինչ տեսանք Մանվել Գրիգարյանի առանձնատան կադրերից, փաստեց իրողությունը, որ ՀՀ-ում գոյություն է ունեցել կառավարման մի համակարգ, որը հայտնի է որպես գողապետություն: Սա մի համակարգ է, որտեղ իշխանություն ունեցող անձինք, օգտագործելով դիրքն ու լծակները, գողանում են ժողովրդի միջոցները, թալանում են պետական գանձարանը՝ սեփական բարեկեցության համար»,- Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Բայց գողացվել էր ոչ թե պետական գանձարանից, այլ զինվորից, որը սրբություն է: Տարիներ շարունակ նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, թոշակները բարձր չեն, որովհետև բանակը լավ ենք պահում... Վերջին օրերին այդ առասպելը փլուզվեց»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների դահլիճը լքելուն՝ ասաց. «Ուզում եմ կարծել, որ ինչ-որ իմաստով ամոթի զգացում ունեք ձեր գործընկերոջ պահվածքից, դրա համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
