«Ադրբեջանում թունավորվում են բամբակի դաշտերից». Աշոտ Ասատրյան
![]() 1000 Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 23:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանում սկիզբ է դրվելու բամբակի արտադրությանը և դրա եկամուտները հավասար են լինելու նավթին: Ուրեմն, բամբակի արտադրությունը սկսեց զարգանալ, բայց երևի մի բան սխալ արվեց, դե ինչպես միշտ անում են Ադրբեջանում: Հիմա երկրի մոտ 3 շրջան կանգնած են թունավորման վտանգի առջև: Հունիսի 10-ից Ադրբեջանի Թերթերի, Իմիշլիի և Եվլախի շրջաններում ավելի քան 200 մարդ թունավորվել է բամբակի դաշտերում աշխատելուց՝ քիմիական նյութերի միջոցով: Թունավորվողների մի մասը երեխաներ են, որոնց իրենց հետ աշխատանքի են տարել ծնողները: Նախնական տվյալներով թունավորման պատճառ է հանդիսացել «Formula 5-FEC» քիմիական նյութը, որն օգտագործվում է մոլախոտերի և միջատների դեմ: Հայտնի է, որ աշխատողները դուրս են եկել դաշտը այն բանից հետո, երբ դաշտերը այդ նյութով մաքրվել են, իսկ աշխատողներին չեն զգուշացրել դրա մասին, որպեսզի նրանք հատուկ հանդերձանք կրեն: Դեպքի առթիվ արդեն կան 5 ձերբակալված պետական պաշտոնյաններ, ովքեր թերացել են իրենց աշխատանքում: Աղբյուրը` Աշոտ Ասատրյան (Ֆեյսբուք) |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
