«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունը». Կարեն Հովհաննիսյան
![]() 422 Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 15:25 Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունը: Բացառություն չէ նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Ռազմական ակտիվ գործողությունները, որը համարվում է պատերազմ, չի կարող կանխորոշվել: Ի տարբերություն տարածաշրջանում այլ հակամարտությունների հայ-ադրբեջանական հակամարտությունը տարբերվում է հենց սրանով, որ անկանխատեսելի են ռազմական գործողությունները: Առաջին հրադադարի՝ 1994թ.-ից հետո, պատերազմի վերսկսման վտանգը միշտ կախված է եղել մեր գլխին: Չնայած պատերազմի վտանգը առկա է եղել, օրակարգային է եղել, սակայն պետք է փաստեմ, որ անցած տարիներին Հայաստանի քաղաքական իշխանությունը մատերի արանքից է նայել մեր անվտանգությանը: Այն, ինչի հասել ենք այսօր բանակում, դա բացառապես զինված ուժերում և այլ ուժային կառույցներում ծառայաող նվիրյալների անձնական ներդրման շնորհիվ է: Չենք ունեցել պետական մոտեցում, չի եղել պետական քաղաքականություն: Այս ամենը ակնհայտ դարձավ 2016թ.-ի ապրիլին, երբ Ադրբեջանը անցավ ռազմական ակտիվ հարձակվողական գործողությունների: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան (Ֆեյսբուք) |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
