«Ձերբակալվելուց 3 օր առաջ հանդիպել եմ Մանվել Գրիգորյանի հետ». Արամ Սարգսյան
![]() 866 Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 17:05 «Ձերբակալվելուց երևի 3 օր առաջ հանդիպել եմ և խոսակցություն է եղել, որ ճիշտ կլինի՝ դու հրաժարվես Երկրապահի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն տալով մնացած տղաներին վերադառնալ երկրապահ, իսկ դու մնաս ԵԿՄ վարչության անդամ: Վարչությունն ում կընտրի ԵԿՄ նախագահ, թող նա էլ լինի, դու էլ, որպես ԵԿՄ-ն այսքան տարիների պահած մարդ, ինչով կարող ես, օգնես էդ տղաներին: Նման խոսակցություն, քննարկում եղել է, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա դժվարանում է ասել՝ կուզենա՞ր տեսնել Մանվել Գրիգորյանին. «Չէի ուզենա հանդիպել, որովհետև այս պահին ասելիք չունեմ: Այն, ինչ մտածում եմ, այն, ինչ տեսել եմ՝ կանգնելն ու ասելը հենց հիմա իր երեսին՝ չեմ կարծում, որ էդքան էլ ճիշտ է: Գնալ ու մխիթարել, սուտ բաներ ասել՝ դրա ցանկությունը չունեմ բացարձակ: Ինքն ասել է, որ ինքն ի զորու է, ինքը պատրաստ է իր անմեղությունն ապացուցել, դրանում իր մասնակցությունը բացառել, ես շատ-շատ կուզենայի, կցանկանայի, որ ինքը դա կարողանար: Ինքը իսկապես շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, օնկոլոգիական հիվանդ է, 12 անգամ քիմիոթերապիա ընդունած, թոքի 50%-ը հեռացրած: Ես ուղղակի զարմացած եմ, որ նման մահվան ու կյանքի եզրին գտնվող մարդը կարող էր նման պահվածք ունենալ, որովհետև ցավոք սրտի նման ընկերներ ունեցել եմ, որ կյանքից հեռացել են ու այդ մարդիկ, որոնք դա հասկանում են, մաքսիմալ աշխատում են բարություն անել, ամեն ինչ ներել, իրեց ունեցածը բաժանել...»: Հարցին, թե համաձայնե՞լ է Մ. Գրիգորյանը Ա. Սարգսյանի առաջարկի հետ և արդյոք ինչպե՞ս է արձագանքել, պատգամավորը պատասխանել է, որ Մանվել Գրիգորյանի համար շոկային էր իր առաջարկը, «Մարդը, երբ համարում է, որ ինքն ամեն ինչ արել է երկրապահը պահելու համար, որ ինքը հավատարիմ է մնացել ԵԿՄ-ին ու մնացածներն են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գումարներով ու նրա հրահանգներով տարբեր ժամանակներում լքել ԵԿՄ-ն՝ թուլացնելով այն, համարում է, որ ճիշտն ինքն է: Բայց ինքն էլ հասկանում էր, որ այդ բաժանվելը թուլացրել է իրենց ամբողջությամբ և այդ առումով արդեն զգում էր, որ ինքն էլ օգնության, օժանդակության կարիք ունի, որովհետև արդեն տարբեր քրեական անցյալ ունեցողներն էին իրեն վտանգ սպառնում և ինքը զգում էր, թե այդ ժամանակվա երկրապահի ուժն ինչում է: Ու այս առումով է, որ կարծում եմ, կուզենար, որ խոսակցությունը շարունակվի: Կարող էր այդ խոսակցությունը ինչ-որ ժամանակ հետո ճիշտ հանգուցալուծման բերեր»,- կարծիք է հայտնել Արամ Սարգսյանը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
