Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի առթիվ (տեսանյութ)
![]() 537 Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 20:44 Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հանդիպումը Բրյուսելում: Այն տևել է մոտ կես ժամ: Կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Փաշինյանի հետ հանդիպման առնչությամբ և նշել, որ առաջիկայում կհանդիպեն արդեն Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն բոլոր պետությունների համար: Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, որն անցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։ Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
