«Այստեղ պատճառահետևանքային կապ չկա». Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
![]() 595 Շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ., 13:50 «Անձեռնմխելիության իմաստը կայանում է նրանում, որ անձը կատարելով հանցագործություն (իհարկե, ես չեմ նշում, որ Քոչարյանը կատարել է հանցագործություն), ոչ միայն ազատվում է պատասխանատվությունից, այլև ցանկացած գործընթացիք, որը ենթադրում է հետապնդում, այսինքն՝ ոչ թե պետք է գործը քննել, վերջում տեսնել՝ անձը կատարե՞լ է հանցագործություն, թե՞ չէ և ասել՝ դու ազատված ես, այլ . չպետք է գործն սկսել: Անձեռմխելիությունը չի ազատում անձին որպես վկա հարցաքննվելուց, բայց ցանկացած գործընթաց, որն ուղղված է իր դեմ՝ կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, ինքը պետք է ազատված լինի այդ ամենից, նա չի կարող հետապնդվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի առաջադրված մեղադրանքին, ասել է վերջինի փաստաբան Արամ Օրբելյանը: Փաստաբանը նշել է, որ ինքն անձամբ չի հասկանում, թե ինչում են իր պաշտպանյալին մեղադրում: «Մեջբերվում է 300.1 հոդվածը: Մոտավորապես նույնն է, որ ասեն՝ Արամ Օրբելյանը առավոտյան վեր կացավ, գնաց ցնցուղ ընդունեց, սափրվեց, իջավ նստեց ավտոմեքենա, ճանապարհին բենզին լցրեց և դրա համար ինքը մեղադրվում է գողության համար: Մոտավորապես նման տեքստ է: «Այստեղ պատճառահետևանքային կապ չկա, ես չեմ կարողանում հանցագործության էլեմենտը մինչև վերջ հասկանալ, չեմ հասկանում՝ մեղադրվում է զորք օգտագործելո՞ւ, արտակարգ իրավիճակ մտցնելո՞ւ մեջ: Ի՞նչն է կոնկրետ, չկա, գրված չէ, թե հստակ որ արարքն է, որ կարողանանք վիճել կամ չվիճել: Գործը բավարար ուսումնասիրված ու մշակված չէ քննչական մարմինների կողմից»,- ասել է Արամ Օրբելյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
