«Մոսկվան դեղին քարտ է ցույց տալիս Փաշինյանին». Գագիկ Համբարյան
![]() 334 Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 14:05 ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Պաշտոնական Մոսկվան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով հասկացրեց Նիկոլ Փաշինյանին, որ շատ դժգոհ է վերջինիս ներքին քաղաքականությունից... «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին՝ նախորդ իշխանություններին քաղաքական հետապնդումների չենթարկելուն...»,-հայտարարել է Լավրովը... ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայում մեծ ուրախությամբ ընդունեցին այն փաստը, որ մայիսին Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամը լուծում ստացավ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության շնորհիվ և ՌԴ իշխանությունները հույս ունեին,որ հաջորդող գործընթացները նույն ոգով ևս կշարունակվեն, սակայն ՀՀ իշխանությունների վերջին քայլերը հակասում են նրանց նախորդ հայտարարություններին... Այսպիսով, տեղի ունեցավ այն, ինչին շատերը սպասում էին... Կրեմլը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին... Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները գահավիժում են... Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի արտաքին քաղաքականության մեջ նախընտրելի են մնալու ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, Պուտինը դրանց չհավատաց... Նախ, Փաշինյանի կառավարության մեջ ընդգրկված և Երևանում հակապուտինական ցույցերին ակտիվ մասնակցած անձանց առկայությունն ՀՀ իշխանությունների վերնախավում մեծ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում... Փաշինյանի բրյուսելյան այցը ևս դուր չեկավ Կրեմլին... Բավական մեծ փորձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար Փանիկի միջադեպը, երբ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները լարելու մեջ բացահատ մեղադրեց ռուսական 102-րդ ռազմաբազային, որը, առանց տեղական մարմիններին նախազգուշացնելու, Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկի տարածքում զորավարժություններ էր կազմակերպել... Սերժ Սարգսյանի հարազատների հետախուզումը, Քոչարյանի ձերբակալությունը և Խաչատուրովի հետկանչման գործընթացը սկսելուց հետո Մոսկվայում հասկացան, որ Փաշնինյանը այսքանով չի սահմանափակվի... Կարող են հաջորդել «Եդինայա Ռոսիա»-ի գործընկեր Ծառուկյանի և Մոսկվայի հետ սերտ համագործակցող հայազգի միլիարդատերերի հայաստանյան ակտիվների «կուլակաթափությունը» և նրանց «փչացման» գործընթացը ևս... Հենց դրանք կանխելու համար էլ Մոսկվան հայազգի Լավրովի շուրթերով հայտնեց իր դժգոհությունը ՀՀ իշխանություններից... Ու սա ընդամենը այս փուլում... Աղբյուրը` Գագիկ Համբարյան (Ֆեյսբուք) |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
