«Նրանց միավորել է իշխանության վերադառնալու մարմաջը, ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է». Ստյոպա Սաֆարյան
![]() 675 Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 23:05 Տո ինչ կոնտրհեղափոխություն...Սա անինքնասերների շքերթ է: Իրար ինչ ասես չեն ասել, իրար գլխի ինչ ասես՝ չեն սարքել: Հայաստանի քաղաքական դաշտը ուղղակի պետք է մաքրվի նմաններից.... Հետո էլ ասում են՝ գեյ պարադը մերժում ենք, հայեցի չէ... 46-ի ինքնալուստրացիան ավելի խայտառակ պառադ է... 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջած Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը /ՀՀԿ հին՝ մարգարյանական թեև/ ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Մարտի 1-ն ու նրա ցավը չսեփականելու կոչ անող Մարգարիտ Եսայանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Քոչարյանի իշխանության օրոք ՕԵԿ-ին ու նրա առաջնորդին նրանից պաշտպանող /երբ դուրս եկան կոալիցիայից ու Արթուր Բաղդասարյանի հարաբերությունները լարվեցին, նրա ու բրիտանացի դիվանագետի զրույցը գաղտնալսվեց/, Քոչարյանին ամեն ինչի մեջ մեղադրող Սամվել Ֆարմանյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում նաիրի հունանյանի ու նրա խմբի գնդակից վիրավորված /չասեմ՝ ում կազմակերպած, բոլորը գիտեն/ Հերմինե Նաղդալյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Անցած ամիս հերոս կորցրած Շուշան Պետրոսյանը գտել է նոր հերոսին. նա նույնպես ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ու նրա վարած հակավրացական քաղաքականության պատճառով սրված իրավիճակով Ջավախքից պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Ռոբերտ Քոչարյանի կառավարության մեջ գեյեր փնտրած ու քննադատած Հայկ Բաբուխանյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ամենամահացու մեղքերի մեջ մեղադրող Արտաշես Գեղամյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Կարեն Ավագյան գրասենյակից Ռոբերտ Քոչարյանին իր բունը ցույց տվող հայտարարություններ տարածած Կարեն Ավագյանը սոտորագրել է Քոչարյանի ազատության համար: Տակավին գարնանը Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ով հարցաքննության հրավիրող Սամվել Նիկոյանը ստորագրել է նրա ազատության համար: Քոչարյանի շուրջ համախմբվել են մարդիկ որոնք նախկինում ինչ ասես չեն արել նրա հանդեպ, կամ նրա կողմից ինչ նվաստացուցիչ վերաբերմունքի ասես չեն արժանացել: Կհարցնեք՝ ի՞նչն է միավորել նրանց: Այո, իշխանության վերադառնալու մարմաջը ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
