Թուրքական շեղումներ՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքից. «Ազդակ»
![]() 527 Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 21:40 Միջազգային քաղաքականության մեջ ընդհանրապես ընկալված օրինաչափություն է, որ տվյալ երկրի առաջին դիվանագետը տարբերվում է իր հռետորաբանությամբ, հայտարարությունների ընթացքում օգտագործած լուսամուտ բաց թողնող ասելաձևերով, հաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Հաճախ էլ նկատվում է դերերի բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դեմքն է կարծր հայտարարությամբ կամ կամուրջ քանդող խոսքով հանդես գալիս, զուգահեռ՝ կամուրջ վերահաստատող հայտարարություն է հրապարակում արտգործնախարարը: Թուրքիայի դեպքում միջազգային այս օրինաչափությունը տեղ-տեղ և շատ հաճախ չէր աշխատում և Էրդողան- Չավուշօղլու հայտարարությունների շեշտերը, կարծր առանցքները կամ ընդհանրապես հռետորաբանությունը նույնանում էին: Հայտնապես դժվար էր Թուրքիայի նախագահի հոխորտանքները մեղմացնել կամ այնպիսի հայտարարություն անել՝ որ կամուրջներ վերահաստատելու նախադրյալներ կարելի լիներ փոխանցել: Այս բոլորով հանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նույն ինքը կամուրջ քանդողը կարող է կտրուկ շրջադարձով կամուրջ վերահաստատել. ցնցումնային հետքայլերը այս դեպքում կարող են ընկալվել միևնույն օրինաչափությամբ: Սակայն այս դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության մեջ, ապահովաբար դերերի բաշխումով տեսանելի են դառնում շրջադարձային պետական մոտեցումներ: Այսպես. «ՌԴ-ի Թուրքիայի հարաբերությունները չեն կարող որևե ձևով այլընտրանք հանդիսանալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հարաբերություններին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Չաւուշօղլուն նշել է, թե Թուրքիան ուզում է հարթել Վաշինգտոնի հետ հարաբերությունները և վստահ է, որ որևէ հարց կարելի ե լուծել միայն երկխոսության ճանապարհով: Անկարայի դիւանագիտության կողմից այս ետդարձը ոչ միայն կապ չունի Վաշինգտոնին ուղղված Թուրքիայի նախագահի ոճի հետ, այլ ուղղակի շրջում է նրա սպառնական բովանդակությունը: Այստեղ արդեն ուղերձն ուղղվել է թե՛ Մոսկվային և թե՛ Վաշինգտոնին: Մոսկվայինը՝ գուցե Իդլիբի վրա թուրքական վերահսկողությունը կորցնելու հավանականության դիմաց: Որոշակի տարբերություն գոյություն ունի ԵՄ-ի ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարին տրվել էր պարտականություն նաև դեպի ԵՄ մեղմելու իր նախագահի կողմից կատարված հրապարակային սպառնալիքները: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես հաստատում էր, որ ԵՄ-ի անդամակցության հարցը Թուրքիայի համար նկատվում է առաջնահերթություն: Պաշտոնական Անկարայի կատարածը բանակցությունների ապասառեցման դիմում-առաջարկի համազոր հայտարարություն է: Այս անգամ առաջին հակազդեցությունը հնչել է Փարիզից. նախագահ Մակրոնն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամական քաղաքականություն են որդեգրել, և այս պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելը իմաստ չունի: Պաշտոնական Անկարայի արձագանքը չի ուշացել։ Թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի համար ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցություն է իրականցնում թե՛ ահաբեկչության, թե՛ փախստականների ճգնաժամի դեմ պայքարի շրջագծում։ Արձագանքը ափսոսանքից ավելի, ըստ էության, շանտաժի ուղերձ է ներառել։ ԵՄ-ի անդամակցության բանակցությունների ապասառեցումը եթե տեղի չունենա, ապա ահաբեկչության դեմ պայքարի և փախստականների հակաճգնաժամային գործողությունների առումով ԵՄ-ի հետ Անկարայի համագործակցությունը խնդրո առարկա կդառնա: Կամուրջներ վերահաստատելու քաղաքականությունում առայժմ տարբերություն է երեվում դեպի Վաշինգտոն և դեպի Բրյուսել Անկարայի մեկնարկած նոր խուսանավումներում: Հատկապես առկա է Անկարայի սպառնական բովանդակությունը դեպի ԵՄ: Մոսկվային և Թեհրանին առընթեր ինքնադասակարգված Անկարան, թեկուզ դիավանագիտավան շանտաժային ասելաձևերով Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական առանցքից շեղումներ է դրսևորում։ Այդ շեղումների շարժառիթներից մի բաժին կարող է կապված լինել սիրիական հանգուցալուծման գործընթացում Թուրքիայի առաջադրանքների շրջանցումների հետ: Իդլիբի ճակատագիրը այդ առումով կարող է ցուցանշային լինել։ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
