«Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ անհնար է խոսել սպառնալիքի լեզվով». Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտ»-ին
![]() 483 Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 11:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ հնարավորության անդամակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Այն հարցին, թե ո՞րն է լինելու ՀՀ դիրքորոշումը՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ վարչապետն ասել է. «Բոլորին հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության նման որոշում չի ընդունվի: Բոլորը գիտեն, թե ինչպիսի հարաբերություններ ունեն այժմ Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք ամեն օր սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանի կողմից: Եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել դրան, ապա նախ պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ վարչապետը նշել է, որ ներկայում շփման գծում իրավիճակը բավականին կայուն է, սակայն Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը բարձրացնում է հարաբերություններում առկա լարվածության մակարդակը: «Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ անհնար է խոսել սպառնալիքի լեզվով»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
