«Փաշինյանի հայտարարությանը պատասխանել է Ադրբեջանը»․ Աշոտ Ասատրյան
![]() 784 Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 15:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի հայտարարությանը պատասխանել է Ադրբեջանը․ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո երկար ժամանակ ադրբեջանական կողմը փորձում էր նրան ներկայացնել, որպես Արցախից հող հանձնող ղեկավարի, ում տրամադրվածությունը տարբերվում էր նախորդ իշխանություններից։ Սակայն Մոսկվա քաղաքում՝ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ինքը ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս։ Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ հասկացնելով, որ տարածքներ զիջելու մասին խոսակցությունները անիմաստ են, քանի որ, ըստ Փաշինյանի, «տարածքների համատեքստում ցանկացած զիջում կդիտարկվի, որպես թուլություն»։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը փորձեց պատասխանել Փաշինյանի այդ հայտարարությանը, քանի որ իրենց թեթև ձեռքով է, նաև, տարածվել Փաշինյանի մասին նման հոդվածները։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում գրված է․ «Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղը, որպես Հայաստանի տարածք համարելը անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդավորված բանակցային գործընթացին»»։ Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
