«Բա որ նախարար էիք, պատգամավոր, այդ մոնիթորինգի, ԵԽԽՎ֊ի, ԵԽ֊ի, մարդու իրավունքի մասին չգիտեի՞ք». Արթուր Սաքունցը՝ Արփինե Հովհաննիսյանին
![]() 258 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 11:35 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահագին բան գիտի, բանից պարզվում է, տիկին Արփինե Հովհաննիսյանը, էլ ԵԽ, էլ ԵԽԽՎ, էլ մոնիթորինգ, էլ մարդու իրավունք, էլ խոսքի ազատություն, էլ քաղաքական հետապնդում... Ահագին զարգացում կա մտքի, խոսքի մեջ.. Բա որ նախարար էիք, ԱԺ պատգամավոր էիք, կամ երբ իշխանություն էիք, կամ մինչ այդ էլ, այդ մոնիթորինգի, ԵԽԽՎ֊ի, ԵԽ֊ի, մարդու իրավունքի մասին չգիտեի՞ք, կամ չէիք լսու՞մ, երբ մարդու իրավունքից, խոսքի ազատությունից, քաղաքական հետապնդումներից խոսում էինք, թե միայն քաղաքական նպատակահարմարությամբ, սեփական անպատժելի ու կոռումպացված իշխանության պահպանմամբ ու սպասարկմամբ էիք զբաղված, աչքակապությամբ։ Թե, երբ գալիս է պատասխանատվեւթյուն կրելու, ոտ ու ձեռք ընկած մարդու իրավունք եք հիշում՝ թզենու տերևի տեղ օգտագործելու համար։ «Պաշտպանիր, որ պաշտպանված լինես»․ պետք էր՝ հիշեիք։ Լավ է, որ բարձրացրել եք, ահագին խոսք կա ասելու, բայց կոռուպցիայի և մարդկության դեմ հանցագործություններ կատարածների դեմ քրեական հետապնդումները չփորձեք հանկարծ քաղաքական հետապնդում ներկայացնել։ Չփորձեք․ շատ խիստ կհակադարձվեք։ Չփորձեք վիրավորել մարդու իրավունքի սկզբունքը, արժեքը անպատժելիության, մարդկանց ճակատագրերը խեղած Ձեր ձեռքերով։ Դուք դեռ նույնիսկ ներողության խոսք անգամ չեք ասել Ձեր իշխանության գործած լկտիությունների համար։ Խոսքի բարոյական ու իրավականը խառնել եք իրար»։ Աղբյուրը` Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
