«Նախևառաջ, պետք է վերծանել, թե օլիգարխն ի՞նչ բան է». Գալուստ Սահակյան
![]() 403 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 11:45 Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականին՝ բոլոր օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին, մի խումբ լրագրողների հետ զրույցում Աժ ՀՀԿ խմբակցության Գալուստ Սահակյանն ասել է. «Նախևառաջ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, կոնկրետ պտի ասեն՝ էդ օլիգարխներն ովքե՞ր են: Դուք ասեք՝ ո՞վ է օլիգարխ, պատասխանեմ... Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել ու մեր ժողովուրդն աշխատում է, դարձավ օլիգա՞րխ: Այլ բան է, որ աշխատանքի ընթացքում որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ, որոնք քննարկում են: Ի՞նչ են արել, որ օլիգարխ են, նույնը՝ Գագիկ Բեգլարյանը....»: Խոսելով աղմուկ հանած գաղտնալսման մասին՝ Աժ պատգամավորն ասել է. «Գաղտնալսման գործիքները հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա ու լսի... Դժբախտությունը մեր պետության համար այն է, որ հեռախոսով են որոշում հետագա գործողությունները: Կարող էին հանդիպել ու խոսել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
