«Հիմա էլ դիմել են ԵԽԽՎ-ին, որպեսզի Հայաստանի հարցն արտահերթ քննարկվի»․ Համլետ Կիրակոսյան
![]() 590 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 14:15 Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բայց զգու՞մ եք՝ ռոբասերժները ինչ ամոթալի ու ստոր քայլի ասես դիմում են Ն․ Փաշինյանին ու նոր իշխանությանը հարվածելու, վարկաբեկելու ու թուլացնելու համար, բայց հակառակն է դուրս գալիս․ իրենք են վարկաբեկվում, արժանանում ժողովրդի խիստ բացասական գնահատականին ու անարգանքին, և հակառակը՝ հանրության գերակշիռ մասն էլ ավելի է համախմբվում հեղափոխության շուրջ։ Փաստացի ապացույցը՝ գաղտնալսման ու ձայնագրության հրապարակման դավաճանական քայլը։ Ներքին ասպարեզում դավադրական քայլերից բացի, ռոբասերժակական բանդիտները տղա էին բերում ու մատնագրեր գրում Ռուսաստանին, բայց՝ անօգուտ։ Հիմա էլ դիմել են ԵԽԽՎ-ին, որպեսզի Հայաստանի հարցը արտահերթ քննարկվի մոնիտորինգային հանձնաժողովում, իբր խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումների, ատելության խոսքի աննախադեպ բռնկան և տարածման, Ռոբիկի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերի, հնարավոր սահմանադրական փոփոխությունները՝ որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակի, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումների շուրջ։ Ախր այ անադեկվատներ, մի՞թե չհասկացաք, որ ձեր ամեն մի քայլը շուռ է գալու ձեր դեմ, 2008-ի նախագահական ընտրություններից ու մարտի 1-ից հետո ձեր կերած բողկերը տարիներով գտնվել են ԵԽԽՎ-ի մոնիտորինգի տակ, 4 զեկույցներ են եղել, որոնց պահանջները տարիներով չեք կատարել, միայն ականջ եք սղոցել դավիթհարությունյական ու արփինեհովհաննիսյանական ձեր նվնվոցներով։ Հիմա էլ ձեր այդ մատնագիրը, առ ԵԽԽՎ-ն, շուռ է գալու է ձեր ու 2008 թվականին ձեր կատարած մարդասպանությունների ու հանցագործությունների դեմ, էլ չասած՝ ժողովրդական ցասումը մերժված ու արհամարհված ձեր փոքրիկ բանդայի հանդեպ»։ Աղբյուրը` Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
